Բացել լրահոսը Փակել լրահոսը
0-02-0b-9f991c71c5ef9903b3d4b215692a00c1726cbf481935584f2b8a30da5970d3ad_4ea3fd3e253aa789
A A
Պաշտոնական

Խոհանոցից մոտ 3 տ անձրևաջուր են հեռացրել

Մայիսի 21-ին, ժամը 16։17-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկը լցվում է անձրևաջրերով․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ տանը կից կառուցված խոհանոցը (մոտ 16 քմ) լցվել է անձրևաջրերով (մոտ 30 սմ բարձրությամբ)։

Փրկարարները մոտոպոմպի օգնությամբ խոհանոցից հեռացրել են մոտ 3 տ անձրևաջուր։