A
A
Նոր պատիժ. նստիր, սառը ձյան վրա'
Նորվեգական «Օլեսունդ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Չետիլ Ռեկդալը յուրօրինակ պատժամիջոցներ է հնարել վատ մարզվող խաղացողների համար: Այդ մասին նշում է Aftenposten օրաթերթը:
Մասնավորապես, թիմի վերջին պարապմունքի ժամանակ նա հատուկ մրցումներ է կազմակերպել իր սաների միջեւ: Այն խաղացողը, որը պարտվել է այդ յուրատեսակ ստուգատեսում, պարտավոր է եղել իջեցնել կիսավարտիքը եւ ... նստել սառը ձյան վրա: Առաջին անգամ նման փորձության ենթարկվել է թիմի կիսապաշտպան Ֆրեդերիկ Կառլսենը:
Չետիլ Ռեկդալը նշել է, որ դեռ չի որոշել, թե որքան ժամանակ է պատրաստվում այդ եղանակով պատժել իր սաներին: