Բացել լրահոսը Փակել լրահոսը
347822918_1201703643877505_693623193410821740_n
A A
Պաշտոնական

Վթար «Մենձ Էր» կոչվող քարայրի մոտակայքում. կա տուժած

Մայիսի 18-ին, ժամը 17:46-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքում՝ Մենձ էր քարայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ «Մենձ Էր» կոչվող քարայրի մոտակայքում «Hyundai» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ի. Հ., ծնված 1985 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորը (մոտ 50 մ)։
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և քաղաքացիների հետ ձորից դուրս բերել Ի․Հ.-ին. վերջինս հոսպիտալացվել է Ալավերդի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։