Հայաստանը 6 ոսկե մեդալ նվաճեց «Երևան Օփեն-2023» մարմնամարզության մրցաշարում
Աջակցիր «Ա1+»-ինԱլբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում անցկացվեց սպորտային մարմնամազրության «Երևան Օփեն-2023»-ի անդրանիկ մրցաշարը: Մասնակցեցին 4 երկրների 20 երիտասարդ մարմնամարզիկներ:
Թիմային հաշվարկով առաջին տեղը գրավեց Հայաստանի 1-ին հավաքականը՝ 157,897 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրեց Ուզբեկստանը, երրորդ՝ Լեհաստանը:
Բազմամարտում 78,932 միավորով հաղթող ճանաչվեց Համլետ Մանուկյանը: Նրանից մի փոքր ետ մնաց Մամիկոն Խաչատրյանը: Մրցանակային եռյակը եզրափակեց բելառուսցի Բոգդան Իլյինկովը:
Առանձին գործիքների վրա բոլորից հաջող հանդես եկավ նույն Մամիկոն Խաչատրյանը, որը հաղթեց ազատ վարժությունում 1-ին տեղը կիսեց Ռոբերտ Գյուլումյանի հետ, իսկ նժույգթափերում մնաց անհասանելի: Համլետ Մանուկյանն առաջին տեղը գրավեց օղակների վրա: Հենացատկում հաղթեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Սարվար Աբուլֆաիզովը, զուգափայտում՝ Էրիկ Բաղդասարյանը, պտտաձողի վրա՝ Բոգդան Իլյինկովը: