A
A
Ֆանտաստիկ գոլ 90 մետրից՝ դարպասապահի կատարմամբ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄեքսիկայի ֆուտբոլի առաջնություն գրանցվել է ուշագրավ միջադեպ:
Սփոփիչ մրցաշարի փլեյ-օֆֆի «Սելաու» - «Աթլետիկո Մորելիա» կիսաեզրափակիչ խաղի վերջին րոպեին դաշտի տերերի դարպասապահը միացել է հարձակվողներին և փորձել գոլ խփել և փրկել խաղը: Սակայն նրա գլխով կատարած հարվածը չի հասել նպատակին: Իսկ ահա հյուրերի դարպասապահն օգտվելով իր գործընկերոջ «արկածախնդրությունից», մոտ 90 մետրից ուժեղ հարվածով գոլ է խփել և հաշիվը դարձրել է 3:1:
Նշենք, որ այդ խաղում մրցավարը 5 ֆուտբոլիստի հեռացրել է խաղադաշտից, այդ թվում երեքին հյուրերի կազմից: