A
A
Թվայնացման շնորհիվ` կարգավորվել է քաղաքացիների հերթագրման համակարգը․ ԱՆ
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալությունը թվայնացման շնորհիվ` կարգավորել է քաղաքացիների հերթագրման համակարգը:
Այժմ գործում է էլեկտրոնային համակարգ, որը թույլ է տալիս չխախտել պացիենտների իրավունքներն ու բացառում է հերթագրման սկզբունքների խախտումը:
Պետք է նշենք, որ մեր երկրում պլանային ծառայությունները մատուցվում են ՀԵՐԹԱԳՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ, իսկ պացիենտի ԻՐԱՎՈՒՆՔՆ Է հերթագրման օրը ստանալ իրեն հասանելի բժշկական օգնությունը:
Հերթագրման ենթակա չեն անհետաձգելի դեպքերը, չարորակ նորագոյացությունների քիմիաթերապևտիկ և վիրահատական միջամտություններն ու (https://bit.ly/3MCnvxS ) որոշման մեջ ընդգրկված հիվանդությունների, վիճակների և սոցիալական խմբերի բուժօգնությունը: