
A
A
Հույս ունենք, որ Մխիթարյանը կմասնակցի եզրափակիչ խաղին. Սիմոնե Ինձագի
Աջակցիր «Ա1+»-ինՄիլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի փուլում «Միլանին» հաղթելուց և եզրափակիչ մտնելուց հետո խոսել է նաև թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի մասին:
«Հուսանք, որ վնասվածքը լուրջ չէ: Եթե նույնիսկ ինչ-որ խնդիր առաջանա, ապա կանենք ամեն ինչ այդ վիճակից ելնելու համար: Սակայն, նա արդեն մասնակցել է երկու եզրափակիչ խաղերի, ավելի շատ փորձ է վաստակել, ուստի հույս ունենք, որ նա կարող է լինել նաև այնտեղ», - ասել է իտալացի մասնագետը:
Ինչպես տեղեկացնում է իտալական ակումբը, հայ ֆուտբոլիստը փոխարինվել է հանդիպման 44-րդ րոպեին ազդրի քառագլուխ մկանի լարվածության պատճառով: Վնասվածքի աստիճանը հայտնի կդառնա առաջիկա օրերին:
Նշենք, որ չեմպիոնների լիգայի եզրափակիչը կայանալու է հունիսի 10-ին: