Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga 17.05.
A A
Սպորտ

«Ինտերը» կրկին հաղթեց «Միլանին» և մտավ եզրափակիչ. Մխիթարյանը փոխարինվեց առաջին կեսում

 

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» դուրս եկավ ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի եզրափակիչ։

Ինտերիստները կիսաեզրափակիչ պատասխան խաղում հյուրընկալեցին «Միլանին», որին 2:0 հաշվով հաղթել էին վեց օր առաջ: Այս անգամ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը բավարարվեց նվազագույն հաղթանակով՝ 1:0: Միակ գոլը 74-րդ րոպեին խփեց արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը:

Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսեց մեկնարկային կազմում, սակայն արդեն առաջին խաղակեսում փոխարինվեց վնասվածքի պատճառով:

Եզրափակիչ խաղը կկայանա հունիսի 10-ին: Երկրորդ մասնակիցը հայտնի կդառնա «Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» պատասխան խաղից հետո (առաջինը՝ 1։1)։ Այն կկայանա մայիսի 17-ին: