Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+inter uxix
A A
Սպորտ

Չեմպիոնների լիգա, «Ինտեր» - «Միլան». Հենրիխ Մխիթարյանը կմասնակից խաղին. ՈՒՂԻՂ

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում այսօր կկայանա կիսաեզարփակիչ փուլի «Ինտեր» - «Միլան» պատասխան հանդիպումը:

Թիմերի առաջին խաղն ավարտվել է ինտերիստների հաղթանակով՝ 2:0: Եզրափակիչ մտնելու համար «կապտասևերին» ձեռք է տալիս անգամ նվազագույն հաշվով պարտությունը, իսկ ահա «Միլանին» պետք է հաղթել երեք գնդակի առավելությամբ: Ընդհանուր հաշվի հավասարության դեպքում՝ 2:2, 3:3, 4:4, հաղթողը կորոշվի 11մ հարվածաշարով:

Թիմերն արդեն հրապարակել են կազմերը: Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է տանտերերի մեկնարկային կազմում և կմասնակցի խաղին:

«Ինտեր» - «Միլան» հանդիպումը կմեկնարկի ժամը 23:00-ին: Խաղի ուղիղ եթերը՝ այստեղ.