
A
A
ԲԿՄԱ-ն ընդհատեց «Ալաշկերտի» հաղթարշավը. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր Լիգա
Աջակցիր «Ա1+»-ինFastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրի հերթական խաղում «Ալաշկերտը» սեփական դաշտում ընդունեց ԲԿՄԱ-ին:
Հիմնական իրադարձությունները կայացան արդեն առաջին խաղակեսում: 26-րդ րոպեին հյուրերը բացեցին հաշիվը, սակայն դաշտի տերերը չորս րոպե անց վերականգնեցին հավասարակշռությունը: 40-րդ րոպեին ալաշկերտցիներն գրավեցին սեփական դարպասը և ակամայից առաջ մղեցին ԲԿՄԱ-ին՝ 1:2: Երկրորդ խաղակեսում դարպասի նոր գրավում չգրանցվեց:
ԲԿՄԱ-ն երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ, վաստակեց 30 միավոր և հավասարվեց 7-րդ տեղում գտնվող «Արարատին»: «Ալաշկերտն» առաջնության գարնանային փուլում առաջին պարտությունը կրեց սեփական դաշտում՝ ընդհատելով 6 խաղից բաղկացած հաղթանակների շարքը