Հայտնի է Հայաստանի աթլետիկայի հավաքականի կազմը Եվրոպայի խաղերում
Աջակցիր «Ա1+»-ինԱնցած հանգստյան օրերին Գյումրիում անցկացվել է քաղաքի աթլետիկայի բաց առաջնությունը, որին մասնակցել են Հայաստանի մարզերը ներկայացնող ավելի քան 130 մարզիկ–մարզուհի: Նրանք պայքարի մեջ են մտել 14 մրցաձևերում:
ՀՀ աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանը ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքին տեղեկացրել է, որ մրցաշարի արդյունքներով կազմվել է հավաքական, որը կմասնակցի Լեհաստանի Կատովիցե քաղաքում կայանալիք Եվրոպայի ամառային 3-րդ խաղերին:
Ահա մեր հավաքականների կազմերը.
Կանայք ՝ Մարիաննա Բաղյան (100 մ), Գայանե Չիլոյան (200 մ, 400 մ), Էլլադա Ալավերդյան (800 մ, 3000 մ խոչընդոտավազք), Ալիսոն Հալվերսոն (100 մ, 400 մ), Մարի Սարգսյան (1500 մ, 5000 մ), Ինգա Շեկոյան (4×100 մ փոխանցավազք), Յանա Սարգսյան (հեռացատկ, եռացատկ), Ժաննա Շահնազարյան (մուրճ, սկավառակ):
Տղամարդիկ՝ Գագիկ Աղամյան (100 մ, 200մ), Դավիթ Ղուկասյան (4 × 100 մ փոխանցավազք), Դավիթ Սարգսյան (400 մ), Գոռ Հարությունյան (400 մ արագավազք), Երվանդ Մկրտչյան (1500 մ), Վանյա Սարգսյան (5000 մ), Ռոման Ալեքսանյան (800 մ), Սոս Հարությունյան (3000 մ խոչընդոտավազք), Գոռ Բեգլարյան (հեռացատկ), Լևոն Աղասյան (եռացատկ), Մանուկ Մանուկյան (սկավառակ, գունդ), Վանիկ Առաքելյան (նիզակ):
Վերը նշված առաջնության լավագույն մարզիկներ են ճանաչվել վազորդ Երվանդ Մկրտչյանը և կապանցի եռացատկորդուհի Յանա Սարգսյանը:
Եվրոպայի ամառային 3-րդ խաղերը կմեկնարկեն հունիսի 21-ին: