Բացել լրահոսը Փակել լրահոսը
41
A A
Սպորտ

Բրազիլիայում բացել են Պելեի դամբարան

Բրազիլիայի Սանթոս քաղաքում բացվել է դամբարան, որտեղ թաղված է լեգենդար ֆուտբոլիստ Պելեն: Այդ մասին տեղեկացնում է La Prensa Latina Media կայքը։

 

Դամբարանի մուտքի մոտ, որը գտնվում է Գինեսի ռեկորդների գրքում գրանցված 14-հարկանի գերեզմանատանը, այցելուներին ողջունում են «Ֆուտբոլի արքայի» երկու բրոնզե արձանները: Հատակը ծածկված է արհեստական ​​խոտածածկով, իսկ պատերին երկրպագուների լուսանկարներ են, այնպես որ, գերեզմանի ներսում մթնոլորտը մարզադաշտ է հիշեցնում: Սարկոֆագը, որտեղ գտնվում է Պելեի մնացորդները գտնվում է սենյակի կենտրոնում։

 

«Մենք դեռ լի ենք տխրությամբ։ Մենք շատ ենք կարոտում նրան, բայց նաև մեծ հպարտություն և երջանկություն ենք զգում այն ​​ամբողջ ջերմության և ակնածանքի համար, որը ստանում է նա», - դամբարանի բացման արարողության ժամանակ ասել է Պելեի որդին՝ Էդինյոն:

 

Էդսոն Արանտես դու Նասիմենտոն՝ Պելեն, մահացել է 2022 թվականի դեկտեմբերի 29-ին 82 տարեկան հասակում։ Նա պատմության մեջ միակ ֆուտբոլիստն է, որը երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն (1958, 1962 և 1970 թվականներ)։

 

Պելեի գերեզմանն այցելելու համար նախ պետք է գրանցվել Memorial Necropole Ecumenica կայքում։ Դամբարանը բաց է ամեն օր, ժամը 9-13-ը և 14-18-ը: