Բացել լրահոսը Փակել լրահոսը
իտալիա
A A
Հասարակություն

Իտալիայում առգրավվել է Հայաստան ուղևորվող գրեթե 3 տոննա կոկաին

Իտալական ֆինանսական գվարդիան հայտնաբերել է կոկաինի ռեկորդային խմբաքանակ՝ 2734 կիլոգրամով, որը Հայաստան է ուղարկվել Էկվադորից, հայտնում է Րիա Նովոստին։

Արգելված բեռը կալանավորվել է Կալաբրիայի հարավային շրջանի Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում։ Թմրանյութը եղել է սառեցված վիճակում՝ 12 մետրանոց փաթեթներում՝ 78 տոննա բանանի մեջ։ Այս երկու կոնտեյներները Էկվադորի Գուայաքիլից վրացական Բաթումի նավահանգստով ուղևորվում էին Հայաստան։