A
A
Հայաստանը 5 մեդալ է նվաճել ձյուդոյի Եվրոպայի երտասարդների գավաթում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականը 5 մեդալ է նվաճել Լիտվայի Կաունաս քաղաքում կայացած ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունում, որին մասնակցել են 16 երկրների 178 ձյուդոյիստ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան:
60 կգ քաշային Աշիկ Անդրեյանը և 66 կգ քաշային Մեսրոպ Նիկոյանը զբաղեցրել են 2-րդ տեղը և նվաճել արծաթե մեդալ: Վահե Աղասյանը (60 կգ), Արտակ Թորոսյանը (73 կգ) և Գոռ Կարապետյանը (90 կգ) դարձել են մրցաշարի բրոնզե մեդալակիր: