Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+futbol
A A
Սպորտ

«Փյունիկը» հետ չի մնում առաջատարից . ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր Լիգա

Fastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայում այսօր կայացան 32-րդ տուրի առաջին խաղերը:

Չարենցավանում տեղի «Վանը» հյուրընկալեց Երևանի «Արարատին» և հաղթեց 3:1 հաշվով: Հայկական ֆուտբոլի երբեմնի դրոշակակիրը հանդիպումն ավարտեց 9 ֆուտբոլիստով, քանի որ երկրորդ խաղակեսում կարմիր քարտեր ստացան պատասխան գոլի հեղինակ դարձած Գլիշիչը և թիմի ավագ Մկոյանը: Դրանից հետո դաշտի տերերը երկու գնդակ խփեցին և հաղթանակ տարան: «Վանը» վաստակեց 37 միավոր և ամրապնդվեց 5-րդ տեղում: «Արարատը» 30 միավորով գտնվում է 7-րդ հորիզոնականում:

Երևանի «Նոան» Աբովյանում հանդիպեց «Փյունիկի» հետ: Փյունիկցիներն առաջին խաղակեսում երկու գոլ խփեցին, իսկ երկրորդում բաց թողած գնդակին պատասխանեցին նույնով: Այդպիսով, գործող չեմպիոնը 3:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ, վաստակեց 73 միավոր և հավասարվեց առաջնության առաջատար «Ուրարտուին», որը մայիսի 17-ին դեռ պետք է հանդիպի «Լեռնային Արցախի» հետ: «Նոան» երրորդ անընդմեջ պարտությունը կրեց և այժմ 23 միավորով զբաղեցնում է նախավերջին 9-րդ տեղը: