Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կարող է ինչ-որ իրավիճակ լինել, որ դիտորդները հրաժարվեն կոնկրետ դիրք գնալ․ Վիկտորին (տեսանյութ)

 «Սա մի որոշում է, որը կայացվել է վարչապետ Փաշինյանի կողմից և ես կարող եմ միայն գնահատել Փաշինյանի խիզախությունը և հանձնառությունը այդպիսի առաքելությունը ապահովելու Հայստանում` բազմաթիվ քննադատող ձայների ներքո»  այս մասին նշեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը` անդրադառնալով ԵՄ դիտորդների ներկայությանը Հայաստանում։

Հարցին, թե արդյոք կան արդեն որոշակի հաշվետվություններ ԵՄ դիտորդների կողմից` Անդրեա Վիկտորինը պատասխանեց «Հաշվետվությունները Հայաստանին չեն ներկայացվում և ոչ էլ Ադրբեջանին են ներկայացվում, սակայն քանի որ առաքելությանը միացած են նաև ՊՆ սպաներ, հայկական կողմը հստակ արձանագրում է իրադարձությունները։ Այսինքն նրանք չեն կարող ամենուր լինել, բայց մշտադիտարկում են և հաղորդում են Բրյուսել»։

Վիկտորինը նշեց, որ ԵՄ դիտորդները արձանագրում են այն, ինչ տեսնում են, սակայն մշտaպես որևէ կոնկրետ դիրքում չեն գտնվում և կարող է ինչ-որ իրավիճակ լինել, որ դիտորդները հրաժարվեն կոնկրետ դիրք գնալ։

Մանրամասները՝ տեսանյութում։