A
A
Նախնական տվյալներով՝ Թուրքիայում նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ մեկը դեռ չի հավաքում անհրաժեշտ 50 տոկոսը
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայում ընթանում են 13-րդ նախագահական ընտրությունների և 28-րդ գումարման Ազգային մեծ ժողովի (մեջլիս) ընտրությունների քվեների հաշվարկման գործընթացը։
Նախնական տվյալներով՝ թեկնածուներից ոչ մեկը դեռ չի հավաքում անհրաժեշտ 50 տոկոսը: Մնացել է հաշվարկել ձայների 3 տոկոսը:
Եթե իրավիճակ չփոխվի, հաղթողը կորոշվի երկրորդ փուլում` մայիսի 28-ին:
Քվեաթերթիկների 98,55 տոկոսի հաշվարկից հետո Էրդողանն ունի 49,34 տոկոս, իսկ նրա գլխավոր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն` 45 տոկոս: Երրորդ թեկնածուն ստացել է ձայների 5,23 տոկոսը: