Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Հատուկ տակտիկական ուսումնավարժություն «Աստղիկ» ԲԿ-ում

 
ՆԳՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների մասնագետների աջակցությամբ «Աստղիկ» բժշկական կենտրոնում անցկացվեց «ԱԻ և ռազմական դրության ժամանակ անձնակազմի տարհանման և պատսպարման, ինչպես նաև հրդեհի դեպքում անձնակազմի գործողությունները» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:
 
Ուսումնավարժության կազմակերպման և իրականացման, ինչպես նաև մեթոդական օգնության ցուցաբերման աշխատանքներին ներգրավված էին ԵՓՎ ՀՓԱԿ, ՔՊ և թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները։
ԵՓՎ ՔՊ բաժնի մասնագետները նախապես մեթոդական օգնություն էին ցուցաբերել բժշկական կենտրոնի անձնակազմին՝ պլանների կազմման, կազմավորումների ձևավորման և աշխատանքների կազմակերպման հարցում։
 
Ուսումնավարժության նպատակն էր գործնականում ստուգել բժշկական կենտրոնի ներքին վերակարգի, նյութատեխնիկական ապահովման, հրդեհային, փրկարարական, հասարակական կարգի պահպանման կազմավորումների աշխատանքը, ինչպես նաև բժշկական անձնակազմի և արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը:
 
Ըստ սցենարի՝ բժշկական կենտրոնի ընդունարանի նախասրահում տեղի էր ունեցել հրդեհի բռնկում, ինչը տարածվել էր շենքի երկրորդ հարկ։
 
Մինչ փրկարարական ուժերի ժամանումը՝ բժշկական կենտրոնի կազմավորումների ուժերով իրականացվել էր ընդհանուր հետախուզության, տարհանման և առաջին օգնության ցուցաբերման միջոցառումներ: Նախապես ծխապատ գոտուց դուրս էր բերվել 4 տուժած։
 
Դեպքի վայր ժամանեցին Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 1 ՀՓՋ-ից երկու մարտական հաշվարկ, որոնք իրականացրեցին հրդեհաշիջում և հրդեհի տարածման կանխարգելում, ինչպես նաև ծխապատ գոտուց արգելափակված երկու տուժածի պատգարակով դուրս բերեցին և մոտեցրեցին շտապօգնության ավտոմեքենային։
 
Ավարտին ԵՓՎ ՀՓԱԿ պետ, փ/ծ փոխգնդապետ Գ․ Հակոբյանն ամփոփելով արդյունքները, մատնանշեց առկա խնդիրները և բացթողումները, տվեց մասնագիտական խորհուրդներ և ցուցումներ, շնորհակալություն հայտնեց ուսումնավարժանքի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ դրական գնահատելով կատարված աշխատանքները։