Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_կենցաղային կանչ, Գետափ 600
A A
Պաշտոնական

Դպրոցի տանիքի երկաթե ծածկը պոկվել և մասամբ կախվել է

Մայիսի 13-ին, ժամը 14։21-ին Վայոց Ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ գյուղի 10-րդ փողոցում գտնվող դպրոցի տանիքի երկաթե ծածկը պոկվել և մասամբ կախվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

 

Պարզվել է, որ ուժեղ քամուց պոկվել է դպրոցի տանիքի թիթեղյա ծածկից (250 քմ) մոտ 15 քմ հատված։

 

Փրկարարներն ուղղել են ծածկը։