A
A
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, սահել դեպի «Գետիկ» գետի ափամերձ հատված և բախվել ծառին
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 12-ին, ժամը 15։37-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոշ գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գոշ-Ճամբարակ ավտոճանապարհի առաջին կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Թ. Ղ., ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից մոտ 10 մետր՝ սահել դեպի «Գետիկ» գետի ափամերձ հատված և բախվել ծառին:
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված: