A
A
«Շիրակ» - «Ուրարտու» եզրափակիչ խաղը կսպասարկեն լիտվացի մրցավարները
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Fastex Հայաստանի գավաթի 2023 թ. խաղարկության «Շիրակ» - «Ուրարտու» եզրափակիչ հանդիպումը կսպասարկի լատվիական մրցավարական անձնակազմը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Անդրիս Տրեյմանիսը։ Նրան կօգնեն Հարալդս Գուդերմանիսը և Ալեկսեյս Սպասյոնիկովսը: Խաղի չորրորդ պաշտոնյան է Հենրիկ Նալբանդյանը: VAR-ի մրցավար է նշանակվել Զավեն Հովհաննիսյանը, VAR-ի մրցավարի օգնական` Մեսրոպ Ղազարյանը: Հանդիպման տեսուչը Սլավիկ Ղազարյանն է, պատվիրակը՝ Առնո Սարգսյանը:
«Շիրակ» - «Ուրարտու» եզրափակիչ հանդիպումը կսկսի ժամը 19։00-ին։ Մուտքը տոմսերով է։