Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess
A A
Սպորտ

Սամուել Սևյանը հաղթեց Ջերմուկի շախմատի մրցաշարում

Ջերմուկում ավարտվեց շախմատի Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը:

Գլխավոր մրցանակը նվաճեց ամերիկահայ Սամուել Սևյանը, որը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր՝ չկրելով ոչ մի պարտություն: Չորս շախմատիստ վաստակեց 5-ական միավոր: Նա կստանա 1 միլիոն 600 հազար դրամ պարգևավճար:

Լրացուցիչ ցուցանիշներով 2-րդ տեղը բաժին հասավ ուզբեկ Նոդիրբեկ Յակուբոևին, իսկ երրորդը՝ իրանցի Ամին Տաբատաբային: Նույնպիսի արդյունք ցույց տված Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը գրավեցին համապատասխանաբար 4-րդ և 5-րդ տեղերը: Սույն չորս շախմատիստներից յուրաքանչյուրը կստանա 625 հազար դրամ պարգևավճար: