A
A
Սոթքի հատվածում շարունակվում են կրակահերթերը հայկական դիրքերի ուղղությամբ.ՊՆ
Աջակցիր «Ա1+»-ինԺամը 07:50-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի վիրավորներ:
Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը: