A
A
Գվարդիոլան պարզաբանել է, ինչո՞ւ «Ռեալի» հետ խաղում փոխարինում չի կատարել
Աջակցիր «Ա1+»-ինՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս ոչ-ոքի է խաղացել Մադրիդի «Ռեալի» հետ (1:1): Անգլիացիների գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան 90 րոպեի ընթացքում ոչ մի փոխարինում չի կատարել: Իսպանացի մասնագետն այսպես է բացարել իր այդ որոշումը:
«Խաղադաշտում գտնվող բոլոր խաղացողները նորմալ էին իրենց զգում: Բերնարդոն և Գրիլիշը գիտեին, թե ինչպես պահել գնդակը, դա այն էր, ինչ ինձ պետք էր: Մենք պետք է «Ռեալին» թույլ չտայինք հակագրոհներ կազմակերպել։ Եթե խաղը արագանար, ապա «Ռեալը» նման պայմաններում մեզանից ավելի լավ է գործում։ Այնպես որ, մեզ պետք էր գցել խաղի տեմպը»,- ասել է Գվարդիոլան Mundo Deportivo-ին:
Թիմերի պատասխան խաղը կկայանա մայիսի 17-ին, Մանչեսթերում: