Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbol (1)
A A
Սպորտ

Արաս Օզբիլիսի միակ գոլը հաղթական էր «Ուրարտուի» համար. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգա

Fastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայում այսօր կայացան 31-րդ տուրի երկու հանդիպումներ:

Երևանի «Ուրարտուն» սեփական դաշտում ընդունեց «Նոային» և հաղթեց 1:0 հաշվով: Միակ գոլը 49-րդ րոպեին խփեց Արաս Օզբիլիսը: Այդ հաղթանակից հետո «Ուրարտուն» վաստակեց 73 միավոր և կրկին դարձավ միանձնյա առաջատար: «Նոան» 23 միավորով գտնվում է 9-րդ հորիզոնականում:

Օրվա երկրորդ խաղում «Շիրակը» Գյումրիում ընդունեց «Արարատին»: Հայաստանի Սուպերկլասիկոյում այս անգամ գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0: «Շիրակը» 33 միավորով 6-րդն է աղյուսակում, իսկ «Արարատը» 30-ով՝ 7-րդը:

Տուրի մնացած երկու խաղերը կկայանան մայիսի 9-ին և 10-ին: