Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+manas
A A
Սպորտ

Նարեկ Մանասյանը հաղթեց իրանցի բռնցքամարտիկին և մտավ քառորդ եզրափակիչ

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Նարեկ Մանասյանը շարունակում է հաջող ելույթները Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում։

Մեր 92 կգ քաշային մարզիկն այսօր 5։0 հաշվով վստահ հաղթեց իրանցի Պուրիա Ամիրին և մտավ քառորդ եզրափակիչ փուլ։ Իր հաջորդ մրցամարտը նա կանցկացնի մայիսի 10-ին։

Այսօրվա երեկոյան մրցահերթին հանդես կգա մեր 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը։