A
A
Ռուսլան Ասլիկյանը պարտվեց և զրկվեց բրոնզե մեդալից․ բռնցքամարտի ԱԱ
Աջակցիր «Ա1+»-ինՏաշքենդում շարունակվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր անցկացվում են քառորդ եզրափակիչ մարտերը։
Հայաստանից առաջինը ռինգ մտավ 54 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը։ Մեր բռնցքամարտիկն այդպես էլ չհարմարվեց իր մրցակցի՝ վենեսուելացի Սեկունդո Ֆինոլ Ռիվասի հակագրոհների մարտավարությանը և միավորներով պարտություն կրեց։ Այդպիսով, Ռուսլան Ասլիկյանը նվազագույնը զրկվեց բրոնզե մեդալ նվաճելու լավ հնարավորությունից։
Այսօր քառորդ եզրափակիչ փուլի մենամարտեր կանցկացնեն նաև 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանն ու 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը։