A
A
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում․ հայտնաբերվել է 813 խախտում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մայիսի 1-ից 8-ը Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում և Սյունիքում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 813 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 8 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 8 վարորդ։ 7 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 3-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 26-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։