Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+hrazig 8.05.
A A
Սպորտ

Հայաստանի հրաձիգները հաջողությամբ մասնակցել են միջազգային բաց առաջնության

Հայաստանի հրաձիգներ Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը բարձր արդյունքներ են ցույց տվել Չեխիայի Պլզեն քաղաքում մայիսի 2-7-ը կայացած «Grand Prix Liberation Pilsen-2023» միջազգային բաց առաջնությունում:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան, օդամղիչ ատրճանակ, 10 մ, 60 կրակոց վարժությունում Բենիկ Խլղաթյանը 577 միավորով գրավել է 5-րդ տեղը: Կանանց մրցումներում Էլմիրա Կարապետյանը խոցել է 581 միավոր, սակայն զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: