Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futzal
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտզալի հավաքականի խաղացողը՝ ՈՒԵՖԱ չեմպիոնների լիգայի հաղթող (տեսանյութ)

Ֆուտզալի Հայաստանի հավաքականի դարպասապահ Լուան Մյուլլերը դարձել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Եզրափակիչ խաղում Լուան Մյուլլերի ակումբը՝ «Մայորկա Պալմա Ֆուտզալը», հանդիպել է Լիսաբոնի «Սպորտինգի» հետ: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1: Հետխաղյա 6 մետրանոց հարվածաշարում իսպանական ակումբը 5:3 հաշվով հաղթել է մրցակցին շնորհիվ Լուանի կողմից հետ մղված հարվածի: