Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+chess
A A
Սպորտ

Սամուել Սևյանը վստահ հաղթեց հետնապահին. «Ջերմուկ-2023» միջազգային մրցաշար

Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված շախմատի «Ջերմուկ-2023» միջազգային մրցաշարում այսօր կայացան 5-րդ տուրի պարտիաները:

Մրցաշարային աղյուսակը գլխավորող ամերիկահայ շախմատիստ Սամուել Սևյանը սպիտակներով հաղթեց ընդգծված ետնապահ Արթուր Դավթյանին, վաստակեց 4 միավոր և էլ ավելի ամրապնդեց առաջատարի իր դիրքը: Նրանից մեկ միավոր ետ մնացող Ռոբերտ Հովհաննիսյանը և ուզբեկ Նոդիրբեկ Յակուբոևն այս տուրում ոչ-ոքի խաղացին իրենց մրցակիցների հետ: Հայկ Մարտիրոսյանը սպիտակներով հաշտություն կնքեց իրանցի Ամին Տաբատաբայի հետ և վաստակած 2,5 միավորով այժմ բաժանում է 4-8-րդ տեղերը:

Վաղը կկայանան 6-րդ տուրի մրցախաղերը: Կենտրոնական պարտիայում Սամուել Սևյանը սպիտակներով կհանդիպի Հայկ Մարտիրոսյանի հետ: Ռոբերտ Հովհաննիսյանի հաջորդ մրցակիցը ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոն է, որը 2,5 միավոր ունի: