
A
A
«Փյունիկը» ջախջախեց «Վանին» և հավասարվեց առաջատարին. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր Լիգա
Աջակցիր «Ա1+»-ինFastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայում այսօր մեկնարկեց 31-րդ տուրը:
Առաջին խաղում Երևանի «Փյունիկը» սեփական դաշտում ընդունեց Չարենցավանի «Վանին»: Գործող չեմպիոնը 4 անպատասխան գոլ խփեց և վստահ հաղթանակ տարավ: Առաջին խաղակեսում աչքի ընկան Օկումբանջոն ու Մալաքյանը, իսկ երկրորդում` Միլյկովիչն ու Հարությունյանը:
«Փյունիկը» տարավ 14-րդ անընդմեջ հաղթանակը, վաստակեց 70 միավոր և հավասարվեց առաջնության առաջատար «Ուրարտուին»: Իսկ ահա «Վանը» խոշոր հաշվով երրորդ պարտությունը կրեց և այժմ 34 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը:
Տուրի մյուս խաղերը կկայանան մայիսի 8-ին, 9-ին և 10-ին։