Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+real 7.05.
A A
Սպորտ

Ռոդրիգոն՝ Մադրիդ «Ռեալի» նոր ռեկորդակիր

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն ակումբային նոր ռեկորդ է սահմանել:

2023թ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում 23-ամյա ֆուտբոլիստն արդեն 107-րդ վայրկյանին բացել է հաշիվը: Այդպիսով, նա դարձել է եզրափակիչում ամենարագ գոլ խփող ֆուտբոլիստը մադրիդյան ակումբի պատմության մեջ:

Ռոդրիգոն այդ խաղում աչքի է ընկել նաև երկրորդ խաղակեսում: Այդ գոլի հաշվին «Ռեալը» 2:1 հաշվով հաղթել է «Օսասունային» և իր պատմության մեջ 20-րդ անգամ տիրել է պատվավոր մրցանակին:

Նշենք, որ Իսպանիայի գավաթի եզրափակիչներում ամենարագ գոլը խփել է «Էսպանյոլի» ֆուտբոլիստ Ռաուլ Տամուդոն, 2006 թվականին, «Սարագոսային»: Նա աչքի էր ընկել դեռևս առաջին րոպեին: