«Արարատ-73». խոշոր հաղթանակ ետնապահի նկատմամբ
Աջակցիր «Ա1+»-ինՇարունակում ենք «Արարատ-73»-ի 50-ամյակին նվիրված նյութերի շարքը:
ԽՍՀՄ բարձրագույն լիգայի 6-րդ տուրի շրջանակում «Արարատը» մայիսի 6-ին հյուրընկալում է մրցաշարի ետնապահ «Կարպատներին»:
«Հայաստանի ֆիզկուլտուրնիկում» հանդիպումը լուսաբանած սպորտի վարպետ Ա. Զիրոյանը նշում է, որ «արարատցիները խաղի հենց սկզբից փորձում են տարբեր տարածություններից գրավել դարպասը և շուտ արդյունքի հասնել: Հյուրերը շեշտը դնում են սուր հակագրոհների վրա, և մի քանի անգամ վտանգավոր պահեր են ստեղծում: Բայց գոլ խփելու ապարդյուն փորձերը սառեցնում են երկու կողմերի ավյունը, և ֆուտբոլիստները սկսում են տարվել անհատական խաղով, որն արդյունք չի տալիս»:
Երկրորդ կեսում «Արարատը» ձգտում է ավելի կոմբինացիոն խաղալ: Թիմն այդ ոճով խփում 2-րդ գոլը, երբ դարպասի գրավումով է ավարտվում Իշտոյան – Անդրեասյան-Ղազարյան եռաքայլ կոմբինացիան: Մինչ այդ 11մ հարվածով հաշիվը բացել է անում թիմի ավագ Հովհաննես Զանազանյանը: Հանդիպման 84-րդ րոպեին տուգանային հարվածի խաղարկման ժամանակ աչքի է ընկնում Անդրեասյանը:
«Արարատն» այս հաղթանակից հետո վաստակում է 8 միավոր և բարձրանում է 2-րդ հորիզոնական: Մեր թիմը դեռևս մեկ միավորով ետ է մնում Դոնեցկի «Շախտյորից»:
Հաջորդ հանդիպումը «Արարատն» անցկացնում է մայիսի 12-ին, Լենինգրադի «Զենիթի» հետ, որը 2 միավորով գտնվում էր նախավերջին՝ 15-րդ տեղում: