Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+judo 6.05.
A A
Սպորտ

Ռոբերտ Գևորգյանը՝ խուլերի Եվրոպայի ձյուդոյի չեմպիոն

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մայիսի 5-ին մեկնարկած խուլերի Եվրոպայի ձյուդոյի երրորդ առաջնությունում Հայաստանը ներկայացնող Ռոբերտ Գևորգյանը գրավել է առաջին տեղը և հռչակվել չեմպիոն:

66 կգ քաշային մեր մարզիկը կիսաեզրափակիչում պարտության է մատնել ուկրաինացի Լեշչենկոյին, իսկ եզրափակիչում մաքուր հաղթանակ է տոնել մեկ այլ ուկրաինացի ձյուդոյիստի՝ Ռոշչենկոյի նկատմամբ:

Ռոբերտ Գևորգյանը Եվրոպայի առաջնությանը մասնակցել է մարզիչ Արտյոմ Մելքոնյանի գլխավորությամբ: