Ծանրորդներին այլևս թույլ չեն տալու օգտագործել իրենց երկրի դրոշը
Աջակցիր «Ա1+»-ինԾանրորդներն այլևս չեն կարողանա մրցանակաբաշխության ժամանակ ներկայանալ իրենց երկրի դրոշով։ Այդ մասին հայտնել է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամեդ Ջալուդը։
«Անցյալ ամիս Երևանում կայացած Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ, ինչպես նաև անցյալ տարի Ալբանիայում տեղի ունեցած միջադեպերը մեզ դրդեցին ընդունել նման որոշում։ Մենք ներկայացնում ենք սպորտը, որը քարոզում է խաղաղություն, այլ ոչ թե պայքարում են պարզելու, թե որ ազգն է լավագույնը», - ասել է միջազգային ֆեդերացիայի նախագահն Ասիայի ծանրամարտի ֆեդերացիայի կոնգրեսի ժամանակ:
Ինչպես հայտնում է նույն աղբյուրը, անցյալ տարի Ալբանիայում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում թուրք մարզիկն անհարգալից վերաբերմունք էր ցուցաբերել հայ ոսկե մեդալակրի նկատմամբ՝ Թուրքիայի դրոշով ծածկելով հաղթող երկրի դրոշը։ Բացի այդ, Հայաստանի օրհներգի ժամանակ թուրք մարզիկը լքել էր պատվո պատվանդանը։
Երեք շաբաթ առաջ Երևանում կայացած Եվրոպայի առաջնությունում բացարձակապես արգելվել էր մարզիկների դրոշներով ներկայանալ մրցանակաբաշխությանը, սակայն բացման արարողության ժամանակ այրել են Ադրբեջանի դրոշը։