
A
A
Հայաստանի ակրոբատները 6 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
Աջակցիր «Ա1+»-ինԱկրոբատիկայի Հայաստանի հավաքական թիմը 6 մեդալ է նվաճել Ռուսաստանում կայացած Գուրգենիձեի անվան միջազգային մրցաշարում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:
Էմիլի Հակոբյան - Սեթ Մանուկյան խառը զույգը գրավել է 2-րդ տեղը: Մեր մնացած թիմերը ճանաչվել են 3-րդը: Ահա դրանք.
Աղջիկներ՝ Լիանա Պետրոսյան - Մարիաննա Խաչատրյան
Տղամարդիկ՝ Արտակ Ծատուրյան - Ազատ Եղիազարյան
Մեծահասակների խառը զույգ՝ Վահան Բունիաթյան - Արինա Հարությունյան
13-19 տարեկաններ, խառը զույգ՝ Վահե Սարգսյան - Մանե Օհանյան
12-18 տարկաններ, խառը զույգ՝ Պարգև Նավասարդյան - Էլեն Խաչատրյան