Հայաստանի 3 բռնցքամարտիկ մտավ եզրափակիչ. Եվրոպայի երիտասարդական առաջնություն
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր կայացան կիսաեզրափակիչ մրցամատերը:
Այս փուլ մտած Հայաստանը 12 մարզիկներից եզրափակիչ մտան միայն երեքը: Դրանք են 57 կգ քաշային Գոռ Ազիզյանը, որը հաղթեց ռուսաստանից Մագոմեդ Պաշտաևին, 80 կգ քաշային Աղվան Ալեքսանյանն ու 86 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը, որոնք պարտության մատնեցին ռումինացի մրցակիցներին:
Եզրափակիչ է մտել նաև Վրաստանը ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Գոռ Այվազյանը, որը հաղթեց մեր 54 կգ քաշային Էրիկ Առստամյանին: Հայաստանի մնացած 8 մարզիկները նույնպես տանուլ տվեցին իրենց մարտերը և բավարարվեցին բրոնզե մեդալով: Ահա նրանք.
48 կգ՝ Հովհաննես Հարությունյան
51 կգ՝ Դավիթ Սաֆարյան
63,5 կգ՝ Արթուր Մկրտչյան
67 կգ՝ Յուրա Բաբլումյան
71 կգ՝ Արման Միսկարյան
75 կգ՝ Արմեն Պողոսյան
92 կգ՝ Իշխան Հովսեփյան
+92 կգ՝ Ալբերտ Հարությունյան
Նշենք, որ Լուսինե Գևորգյանը բրոնզե մեդալ է նվաճել աղջիկների մրցաշարում:
Եզրափակիչ մարտերը կկայանան մայիսի 3-ին: