Հայաստանից այսօր կմրցեն 12 բռնցքամարտիկ. Եվրոպայի երիտասարդական առաջնություն
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր կկայանան կիսաեզրափակիչ մրցամատերը:
Տղաների 13 քաշային կարգերում Հայաստանը ներկայացուցիչ ունի 12 կարգում: Ահա մեր մարզիկների ելույթների ժամանակացույցը.
Առավոտյան հերթափոխ
48 կգ՝ Հովհաննես Հարությունյան – Տոմասո Կանոնե (Իտալիա)
51 կգ՝ Դավիթ Սաֆարյան – Միլե-Ֆրանցիս Օկայ (Գերմանիա)
54 կգ Էրիկ Առստամյան – Գոռ Այվազյան (Վրաստան)
57 կգ Գոռ Ազիզյան – Մագոմեդ Պաշտաև (Ռուսաստան)
Երեկոյան հերթափոխ
63,5 կգ՝ Արթուր Մկրտչյան – Արուն Նիկու Տուդորոիու (Ռումինիա)
67 կգ՝ Յուրա Բաբլումյան – Ալեքսեյ Գուկով (Ռուսաստան)
71 կգ՝ Արման Միսկարյան – Կրիստիան Նիլեբորգ (Հունգարիա)
75 կգ՝ Արմեն Պողոսյան – Չիրո Դելլե Կուրտի (Իտալիա)
80 կգ՝ Աղվան Ալեքսանյան – Դավիդ-Անջելո Թեոդոսեսկու (Ռումինիա)
86 կգ՝ Դավիթ Սիմոնյան – Դումիտրել Բադեու (Ռումինիա)
92 կգ՝ Իշխան Հովսեփյան – Ֆլորին Իոնիցա (Ռումինիա)
+92 կգ՝ Ալբերտ Հարությունյան – Լովրո Պավչեչ (Խորվաթիա)
Նշենք, որ մարտերը կսկսեն ժամը 13-ին և 17:30-ին: Եզրափակիչները կկայանան վաղը: