Բացել լրահոսը Փակել լրահոսը
344253059_549637350630788_7191523711961695627_n
A A
Պաշտոնական

Կարկուտը նյութական մեծ վնասներ է պատճառել Մարտակերտի շրջանի բնակիչներին

Ապրիլի 30-ի հետկեսօրին ուժեղ քամու ուղեկցությամբ կարկուտ է տեղացել Մարտակերտի շրջանի շուրջ 36 համայնքներում։
 
Այդ մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
 
Նախնական տեղեկություններով կարկուտից վնասվել են բանջարաբոստանային կուլտուրաներ և այգիներ, 35 ավտոմեքենա, 9 ջերմոց, արևային 5 ջրատաքացուցիչ, բնակելի տան 26 տանիք, իսկ 1 անասնաֆերմայի պատ փլվել է ու 9 գլուխ հորթ սելավի հետևանքով քշել է դեպի ձորը:
 
Բնական աղետից ամենաշատը տուժել է Չլդրան համայնքը։ Մոտ մեկ ժամ տեղացած կարկուտն գետնին է հավասարեցրել գյուղացիների մշակած այգիները։
Համայնքներում ամբողջությամբ գույքագրում են կրած վնասների չափը։