A
A
Շանթ Սարգսյանը 2-րդն է, Սամվել Տեր-Սահակյանը՝ 12-րդը. Kazakhstan Chess Cup
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատիստ Շանթ Սարգսյանը մրցանակային 2-րդ տեղը զբաղեցրեց Աստանայում կայացած Kazakhstan Chess Cup միջազգային մրցաշարում:
Մեր գրոսմայստերը 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և ղազախստանցի Ալդիյար Անսատի հետ կիսեց 1-2-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով նա ճանաչվեց երկրորդը:
Հայաստանի գործող չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը վաստակելով 6,5 միավոր, ի վերջո զբաղեցրեց 12-րդ տեղը: