
Հայաստանից այսօր երևանյան ռինգ կմտնեն 5 հոգի. բռնցքամարտի ԵԵԱ
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
Այսօր առավոտյան հերթափոխին կկայանան աղջիկների կիսաեզրափակիչ մարտերը: Հայաստանի միակ ներկայացուցիչ, 48 կգ քաշային Լուսինե Գևորգյանը, կմրցի ռումինուհի Միհաելա Բադեսկուի հետ:
Տղաների մրցաշարում կկայանան քառորդ եզրափակիչ փուլի վերջին հանդիպումները: Այստեղ Հայաստանը կներկայացնեն չորս մարզիկ՝ 51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 54 կգ քաշային Էրիկ Առուստամյանը, 57 կգ քաշային Գոռ Ազիզյանը և 60 կգ քաշային Ոսկան Ոսկանյանը:
Հավելենք, որ Հայաստանի 9 բռնցքամարտիկներ արդեն մտել են կիսաեզրափակիչ և առնվազն ապահովել բրոնզե մեդալ: Նրանք են Հովհաննես Հարությունյանը (48 կգ), Արթուր Մկրտչյանը (63,5 կգ), Յուրա Բաբլումյանը (67 կգ), Արման Միսկարյանը (71 կգ), Արմեն Պողոսյանը (75 կգ), Աղվան Ալեքսանյանը (80 կգ), Դավիթ Սիմոնյանը (86 կգ), Իշխան Հովսեփյանը (92 կգ) և Ալբերտ Հարությունյանը (+92):
Եվրոպայի երիտասարդական առաջնությունը կտևի մինչև մայիսի 2-ը