A
A
Շախմատի աշխարհի չեմպիոնը կորոշվի թայ-բրեյքում
Աջակցիր «Ա1+»-ին
Աստանայում ընթացող շախմատի աշխարհի առաջնության մրցամարտում այսօր կայացավ վերջին՝ 14-րդ տուրը:
Սևերով հանդես եկող Յան Նեպոմնյաշչին միջնախաղում դիրքային առավելություն ստացավ: Նա ամեն կերպ փորձեց դա վերածել նաև նյութականի: 42-րդ քայլին սպիտակներով խաղացող Դին Լիրենը չնայած զինվոր կորցրեց, սակայն բավական կազմակերպված պաշտպանվեց և մրցակցին թույլ չտվեց մեծացնել առավելությունը: Յան Նեպոմնյաշչին փորձեց հաղթանակ կորզել, սակայն՝ ապարդյուն: Վեցուկես ժամ պայքարից հետո, պարտիայի 90-րդ քայլից հետո, սևերը վերջապես համաձայնեցին ոչ-ոքիի:
Այդպիսով, մրցամարտի հաշիվը դարձավ 7:7: Դա նշանակում է, որ աշխարհի չեմպիոնը պետք է որոշվի թայ-բրեյքում: