Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+oxak
A A
Սպորտ

Արթուր Ավետիսյանը 3-րդն է օղակների մրցումներում. մարմնամարզության աշխարհի գավաթ

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող մարմնամարզության առանձին գործիքների Աշխարհի գավաթի 4-րդ փուլում կայացան օղակների եզրափակիչ մրցումները, որին մասնակցեցին Հայաստանի 2 մարմնամարզիկ:

 

Որակավորման փուլում 3-րդ տեղը գրաված Արթուր Ավետիսյանը 14.666 միավորով կրկին ճանաչվեց երրորդը: Նա արժանացավ բրոնզե մեդալի:

 

Մեր երկրորդ մարզիկը՝ Արթուր Դավթյանը, 14.166 միավորով զբաղեցրեց 7-րդ տեղը: Վաղը նա հանդես կգա հենացատկի եզրափակիչում: Որակավորման փուլի արդյունքներով Արթուր Դավթյանը զբաղեցնում է առաջին տեղը: