Բացել լրահոսը Փակել լրահոսը
41
A A
Սպորտ

Գագիկ Խաչիկյանը 2-րդն է նժույգ թափերում. մարմնամարզության աշխարհի գավաթ

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայացող մարմնամարզության առանձին գործիքների Աշխարհի գավաթի 4-րդ փուլում կայացավ նժույգթափքի եզրափակիչ մրցաշարը, որին Հայաստանը մասնակցեց երկու մարմնամարզիկով:

 

Գագիկ Խաչիկյանը 14.733 միավորով զբաղեցրեց 2-րդ տեղը և արժանացավ արծաթե մեդալի: Նա զիջեց միայն Տայպեյի ներկայացուցիչ Չի Լիին: Դա երիտասարդ մարզիկի առաջին լուրջ նվաճումն է մեծահասակների մրցումներում:

 

Փորձառու Հարություն Մերդինյանը 14.566 միավորով 3-4-րդ տեղերը բաժանեց ուկրաինացի Իլյա Կովտունի հետ: