A
A
Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի գավաթի եզրափակիչ խաղի դաշտի տեր թիմը
Աջակցիր «Ա1+»-ինFastex Հայաստանի ֆուտբոլի 2023թ գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում դաշտի տիրոջ կարգավիճակով հանդես կգա «Շիրակը»։ Այդ մասին հայտնում է գյումրեցիների մրցակիցը՝ Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը։
Եզրափակիչ խաղը տեղի կունենա մայիսի 13-ին, «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 19։00-ին:
Խաղը հատկապես մեծ նշանակություն ունի «Շիրակի» համար, որը միայն հաղթելու դեպքում իրավունք կստանա մասնակցելու ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգային։
«Ուրարտուն» այժմ գլխավորում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի առաջնությունը և լավ հնարավորություն ունի նվաճելու չեմպիոնների լիգայի ուղեգիր։