Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+gimnastika
A A
Սպորտ

Հայաստանի բոլոր մարմնամարզիկները մտան եզրափակիչ փուլ. Աշխարհի գավաթ (տեսանյութ)

Հայաստանի մարմնամարզիկները հաջող սկսեցին ելույթները Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում այսօր մեկնարկած առանձին գործիքների Աշխարհի գավաթի չորրորդ փուլը:

Նժույգթափքի որակավորման մրցումներում փորձառու Հարություն Մերդինյանը վաստակեց 14,446 միավոր, իսկ Գագիկ Խաչիկյանը՝ 14,300: Նրանք զբաղեցրին համապատասխանաբար 4-րդ և 6-րդ տեղերը և մտան եզրափակիչ փուլ:

Օղակների վրա վարժությունում Արթուր Ավետիսյանը 14,633 միավորով գրավեց 3-րդ տեղը: Մեր մյուս մասնակիցը՝ Արթուր Դավթյանը, այս ձևում ցույց տվեց 7-րդ արդյունքը՝ 14,266: Նրանք նույնպես կմասնակցեն եզրափակիչ փուլին:

Վաղը կկայանան մնացած երեք գործիքների որակավորման մրցումները: