Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pyumik
A A
Սպորտ

«Փյունիկը» ջախջախեց «Արարատ-Արմենիային» և շրջանցեց նրան. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր Լիգա

Fastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայում այսօր կայացան 29-րդ տուրի վերջին հանդիպումները:

Նախ առաջնության առաջատար «Ուրարտուն» սեփական դաշտում հաղթեց «Շիրակին», վաստակեց 67 միավոր և պահպանեց 1-ին տեղը: Ապա իրար հետ հանդիպեցին նրան հետապնդող «Արարատ-Արմենիան» ու «Փյունիկը»: Գործող չեմպիոնը սեփական դաշտում մրցակցին պարզապես ջախջախեց 4:1 հաշվով: Այդ հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 64 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական: «Արարատ-Արմենիան» այժմ 63 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը:

Հաջորդ՝ 30-րդ տուրը, կմեկնարկի մայիսի 1-ին: