Բացել լրահոսը Փակել լրահոսը
145
A A
Սպորտ

Հայաստանի բռնցքամարտիկները 3 հաղթանակ են տոնել. Եվրոպայի երիտասարդների առաջնություն

Երևանում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության մրցումային 2-րդ օրը Հայաստանի 3 բռնցքամարտիկ հաղթանակ է տոնել։

 

60 կգ քաշային Ոսկան Ոսկանյանը պարտության է մատնել իսրայելցի Եգոր Նովիկովին, 54 կգ քաշային արցախցի Էրիկ Առստամյանն առավելության է հասել Մալթայի ներկայացուցիչ Դյուսոն Չեմբեռի նկատմամբ։ Օրվա վերջին մրցամարտում 75 կգ քաշային Արմեն Պողոսյանը հաղթել է իսրայելցի Ահմեդ Ջաբարին։

 

Այսօր Հայաստանից հանդես կգան չորս հոգի: Առավոտյան հերթափոխին 63,5 կգ քաշային կարգում Արթուր Մկրտչյանը կմրցի բոսնիացի Ալի Սլյիվոյի, իսկ 63 կգ Լիլիթ Ասատրյանը՝ խորվաթուհի Մանիելա Ստեկոյի հետ: Երեկոյան հերթափոխում 67 կգ քաշային Յուրա Բաբլումյանի մրցակիցը կլինի բոսնիացի Էմադ Սահովիչը, իսկ 71 կգ քաշային Արման Միսկարյանը կմրցի ալբանացի Բեսիան Կարաջի հետ:

 

Մրցամարտերը սկսում են ժամը 13:00-ին և 17:30-ին: