
A
A
«Արարատը» սեփական դաշտում պարտվեց «Ալաշկերտին». ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր Լիգա
Աջակցիր «Ա1+»-ինFastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրի խաղում Երևանի «Արարատը» սեփական դաշտում ընդունեց «Ալաշկերտին»:
Առաջին խաղակեսում հյուրերի խփած երեք գոլերին արարատցիները պատասխանեցին մեկով: Երկրորդ կեսում թիմերը մեկական գնդակ փոխանակեցին:
Այդպիսով, «Արարատը» պարտվեց 2:4 հաշվով և վաստակած 29 միավորով մնաց 7-րդ տեղում: «Ալաշկերտը» երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ և այժմ 51 միավորով 4-րդն է առաջնությունում:
Ալաշկերտցիները 10 միավորով ետ են մնում 3-րդ հորիզոնականում ընթացող «Փյունիկից», որը վաղը հանդիպելու է 2-րդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիայի» հետ: 64 միավորով աղյուսակը գլխավորող «Ուրարտուն» վաղը կընդունի «Շիրակին»: